Դասագրքերում մշակութային առանձնահատկության մասին չի գրվում։ Բայց դա պետք է իմանալ։
Ոստիկանությունը իրեն պահում է կովկասյան տղամարդու պես՝ «մեկ անգամ ասացի, էլ չեմ կրկնի»։ Երկրորդ անգամ կրկնելը ճիշտ էր, բայց քիչ էր։ Ի դեպ, հետևի կողմից էլ թող կրկնեն, վստահ չեմ, որ այնտեղ լսել են։
Իսկ հավաքվածների մեծամասնության համար, գնալը պարտություն է՝ տղամարդը իրավունք չունի տեղիք տալ։
Իմ կարծիքով այս պահին իսկական ուժեղը խոհեմն ու համբերատարն է։
Այնպես որ, սա կովկասյան պատրիարխալ մտածողության հարց է այս պահին։ Կարող եք ուսումնասիրել բակային «ռազբոկեքը»՝ նույն գծագիրն է. «Գնա ստեղից, չեմ գնա։ Տես, էլ չեմ կրկնի»։

ՀԳ
Համարում եմ, որ բովանդակությունը գնացել է Բաղրամյանից ու մնացել է ձևը։ Այս պահին ոչ ոստիակնությանն է հետաքրքրում սակագնից առաջացած խնդիրը, ոչ էլ ցուցարարներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել