Շարժման նախաձեռնողները կանգնած են բարդ ընտրության առջև. եթե ողջախոհ հաշվարկներ անելով ու մոռանալով, թե ինչ են մտածում իրականում իշխանությունների մասին և հանուն ազգային
շահի ընդառաջ են գնում Սերժ Սարգսյանի առաջարկին, ապա կորցնում են հեղափոխականորեն տրամադրված աջակիցներին:
Եթե ընդառաջում են գնում հեղփոխականներին՝ կորցնում են ողջախոհության կողմնակից աջակիցներին:
Թե ո՞րն է լինում հեղափոխականների հետ ճամփա գնալու վերջնականգառը, մենք լավ գիտենք՝ մասնակից լինելով մեկ տասնյակի չափ շարժումների հոգեհանգստին:
Իսկ թե ո՞րն է ողջախոհների հետ ճամփա գնալու վերջնականգառը, մենք դեռ չգիտենք այդ ճամփով գնացած չլինելու պատճառով: Բայց այն հաստատ հոգեհանգստից գերադասելի կլինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10207501324355186?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել