Ինչ վերաբերվում ա ոստիկանության կողմից վերջին մի քանի օրերին շրջանառվող էն զառանցանքին, թե ցուցարարները Բաղրամյան պողոտան բռնազավթել են ու հասարակական կարգ են խախտում, ապա ի լուր «անտեղյակների» ու «մոլորյալների» ասեմ, որ էդ մեղադրանքները ոչ թե ցուցարարներին են վերաբերվում, այլ միայնումիայն ոստիկանությանը:
Թե ցուցարարները, թե ցույցի կազմակերպիչները Բաղրամյան պողոտա շարժվելիս ոչ փողոց փակելու, ոչ էլ Բաղրամյան 26-ը գրավելու կոչ չեն արել, այդ ոստիկաններն են, խախտելով մարդկանց տեղաշարժվելու տարրական իավունքը, փակել Բաղրամյան պողոտան: Ցուցարարների գործողությունները հետևանք են ոստիկանության գործողությունների, այլ ոչ հակառակը: Այդ ոստիկաններն են խոչընդոտում մադրկանց, այդ թվում ցույցերին չմասնակցող մարդկանց տեղաշարժին, այլ ոչ հակառակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10206414803396138?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել