1. Լուծեց սոցիալական լրջագույն նշանակություն ունեցող խնդիր՝ հասարակությունը էլեկտրաէներգիայի դիմաց կշարունակի վճարել հին սակագնով, ինչը նշանակում է, որ կբացառվեն նաև շղթայական ենթադրյալ թանկացումները: Սա աննախադեպ ձեռքբերում է անկախության ողջ պատմության համատեքստում:
2. Հաստատուն հիմքեր դրեց երկրի ամբողջ էներգետիկ համակարգի, նաև ՀԷՑ-ի անխուսափելի առողջացման համար, ինչն այլընտրանք չունի և առաջիկա ամիսներին կարձանագրվեն առաջին պտուղները:
3. Բոլորովին նոր մակարդակի բարձրացրեց մեր հասարակության, հատկապես երիտասարդության քաղաքացիական գիտակցությունը, որն ապագայում, անխուսափելիորեն, նոր բարձունքներ է նվաճելու և չի հանդուրժելու բոլոր այն խնդիրներն ու արատները, որոնք այսօր թվում են անլուծելի կամ բարդ լուծելի:
4. Արձանագրեց հայաստանյան քաղաքական համակարգի խորը ճգնաժամը, և որ առաջիկա ընտրական գործընթացները անխուսափելիորեն ի հայտ կբերեն նոր դերակատարների, որոնք թթվածին կմատակարարեն ճգնաժամ ապրող քաղաքական համակարգին:
5. Երկրում ու ողջ հայության շրջանում շրջեց բարոյահոգեբանական մթնոլորտն ու անկումային տրամադրությունները՝ նոր լիցք ու վստահություն հաղորդելով ապագայի վերաբերյալ նախկինում առկա թեական պատկերացումներին:
6. Կազմակերպված ու գիտակից գործողություններով, պատասխանատու պահվածքով նախադեպ ստեղծեց, երբ կոնկրետ հարցերի շուրջ իշխանություններին մղում է որոշումների, որոնք արտացոլում են հասարակության պահանջը: Հասարակություն-իշխանություն խաղաղ փոխազդեցության այս նախադեպը ապագայում սարեր է շրջելու: