Միջիս «չե՛նք վճարելու» պնդողը հաղթելա, որովհետև չենք վճարելու, որովհետև համակարգը փրկելու ու դրա համար անհրաժեշտ ներդրումների փողը գալիս ա էնտեղից, որտեղից պիտի գար արդեն քանի տարի… ու ոնց որ գալիս ա առանց ամսե-ամիս, տարեց-տարի վզիս դրած ավել ծախսի…
…բայց միջիս «կասեցու՚մ» պահանջողը, ափաշքյարա, քաջնազարյանական ու անպատասխանատու երվանդզախարյանական որոշումներից կատաղած-զզվածը դեռ էդպես էլ կատաղած ա… լավ հասկանում եմ, որ կասեցում պահանջելը համարժեք ա անունով անկախ հանձնաժողովն էլ ավելի կախված դարձնելուն, բոլոր հարցերի լուծումը դբա Բ26 տանելուն ու դրանով էդ Բ26-ն ակամա ավելի հզորացնելուն (ինչը միջիս «կասեցում» պահանջողը կտրականապես չի ուզում), «Լենին-Պարտիա-Գորբաչով»-ին
մի խոսքով սպլաշնոյ տվայտանքներ, շիզոֆրենիա, կատատնիկ ստուպռ, սմեխ սկվոզ սլյոզի՝ ջահելների «չեմ վճարելու»-ի հաղթանակի ու «կասեցում»-ի ցուգցվանգի համար…
մի բան ա միայն միանշանակորեն ուրախացնում՝ ռուսը (ու ձեռի հետ, հաստատ, ամերիկացին, եվրոպացին, բրիտոսը, ուկրաինացին, թուրքը, կխմերը) հասկացավ, որ սատանի մայլեն քյանդրբազությունը հղի ա չպլանավորված արտոնյալ վարկով, որովհետև երևի բոլորը չի, որ գիտեն, որ հայն ու հրեան դատվում են՝ դատավորն ինքն իրեն յոթ տարի ա տալիս…
հուզական ֆոնն ու տնտեսագիտական գիտելիքների իսպառ բացակայությունը հնարավորություն չի տալիս ավելի խորը վերլուծել կրած-կրվածս… ամեն դեպքում, խնդալը կյանքը երկարացնում ա, լացելը՝ լցնում ա իմաստով ու հիշողություններով… երկար ու իմաստալից կյանք մեզ բոլորիս…
© Тот кто нам мешает, тот нам поможет...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1104110789616855&set=a.314649921896283.93318.100000538320298&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել