Սխալ ուտելը ողնաշարի կորություն է առաջացնում, և մեջքի ցավերի պատճառը կարող է կապված լինել ատամների հետ: Նեյրոմկանային ատամնաբուժության շուրջ հետազոտության արդյունքները ներկայացրել է բժիշկ Ամիրան Լեսգիշվիլին:
Փորձի ընթացքում գիտնականները հետևել են կրծողներին, որոնց կծելու ապարատը մի կողմից արհեստականորեն բարձրացրել են: 1,5 շաբաթից բոլոր կենդանիների մոտ նկատվել է ողնաշարի կորություն: Երբ կծելու հնարավորությունը վերադարձրել են, ողնաշարի հետ կապված խնդիրը վերացել է:
«Գլխի ճիշտ դիրքը կապված է կծելու հետ»,-նշում է բժիշկը: Սխալ կծելը, սխալ դրված պլոմբը կարող են հանգեցնել ծնոտի կորության, իսկ գլխի դիրքի փոփոխությունը ծանրաբեռնում է ողնաշարը: Խնդիրը լուծելու համար պետք է ճիշտ կծել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3814445130409
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել