Նախագահ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել երկրի տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները:
Խորհրդակցության շրջանակներում նախագահն անդրադարձել է վերջին օրերի հասարական թիվ մեկ օրակարգային հարցին՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցին, մասնավորապես, ռուսական կողմի հետ ձեռք բերած համաձայնությանը՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու վերաբերյալ:
Ս. Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:
Փաստացի իշխանությունը առաջարկում է կոմպրոմիսային լուծում, որը պետք է որ ձեռնտու լինի երկու կողմին: Ճիշտ է՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների առաջին արձագանքը այդքան էլ դրական չէր, սակայն հենց միայն ստեղծված փակուղային իրավիճակում, սա երևի թե ամենաարդյունավետ լուծումն էր: