Սա գուցե և ժամանակ շահելու մի միջոց է, բայց ակնհայտ է, որ քաղաքացիական շարժումը հաղթանակեց, ստիպեց, որ կառավարությունն ու նախագահն ավելի պատասխանատու լինեն ժողովրդի հանդեպ, հաշվի նստեն ու հասկանան, որ անհնար է այլևս որոշում կայացնել՝ առանց հաշվի առնելու հանրային կարծիքը:Ուշադիր եղեք. սա վերջնական լուծումը չէ, բայց ժամանակավորապես մենք չենք վճարի ավելի թանկ քան կար նախկինում: Հիմա հարաբերական խաղաղության ժամանակն է, ու մենք էլ պետք է ավելի խելամիտ լինենք: Արդարացի պահանջն այս պահից չպետք է վերաճի գլոբալ խնդիրների բարձրաձայնման, չպետք է թույլ տանք, որ այս իրավիճակից օգտվեն քաղաքական ուժերն ու սադրիչները, ու այն, ինչ կերտեցինք այս օրերին՝ քաղաքացիաիրավական հանրության հստակ դիմագիծ, մենք չպետք է կորցնենք:
<<...համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի....>>: