Անչափ ուրախ եմ, որ մեր երիտասարդ սերնդի այս բուռն ու շռնդալից մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ եղավ իրոք ինքնաբուխ և կատարվեց նրանց սեփական նախաձեռնությամբ, որ նրանք ոչ մի նախկին քաղաքական խմբի, կուսակցության կամ շարժման դրդմամբ չելան պայքարի բարիկադների վրա, որ այս շարժման ակտիվ մասնակիցների մեջ չկան տեր ու ծառա, և բոլորը համահավասար և՛ տեր են, և՛ ծառա իրենց գործին, որ վաղը, մյուս օրը անձամբ ես հիսաթափություն չեմ ապրի՝ իմանալով, որ ինչ-որ մութ ուժերի ձեռքերում էին այս շարժման ղեկավարման թելերը։
Այո, իրոք ուրախ եմ, որ այդպես է։ Որ մենք ունենք իրոք նախաձեռնող ու մեծ գործերի մեծ հավակնություն ունեցող ինքնուրույն և պատվախնդիր երիտասարդություն, որը սեփական մտածելակերպ ունի ու պատրաստ է ասելու իր սեփական խոսքը հանուն մեր սիրելի երկրի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել