Ձեզ ենք ներկայացնում ամենահամեղ ու բուրումնավետ ապուրներից մեկի բաղադրատոմսը: Տարվա այս եղանակին այն ուղղակի հիանալի ընթրիք է ողջ ընտանիքի համար:

Անհրաժեշտ մթերքները. 250 գր շամպինիոն տեսակի սունկ, 1 / 2 կիտրոնի հյութ, 1 փոքր սոխ, 50 գ կարագ, 1 ճաշի գդալ սառը կաթ, 1 լիքը ճաշի գդալ ալյուր, 1 լ եռացրած ջուր, աղ ու համեմունքներ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը.

Սունկը լավ լվացեք, մաքրեք, վրան լցրեք կիտրոնի հյութը, խառնեք ու թողեք 15 րոպե: 15 րոպե անց նորից լվացեք սունկը և կտրատեք՝ ստանալով 2-3 մմ հաստությամբ շերտեր: Ալյուրը լցրեք կաթի մեջ ու լավ խառնեք: Սոխը մանր կտրատեք ու տապակեք կարագով: Սոխին ավելացրեք նաև սունկը և շարունակեք տապակել ևս 5 րոպե: Սնկի վրա լցրեք եռացրած ջուրը, կաթի ու ալյուրի խառնուրդը: Ավելացրեք աղ ըստ ճաշակի: Թողեք, որ եռա, ապա իջեցրեք կրակի ջերմաստիճանն ու թողեք եռա ևս 30 րոպե:

Մատուցեք տաք համեմված կանաչեղենով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել