Ներել չի նշանակում մոռանալ:
Սառա Բեռնար
Երբ մեծ դերասանուհին ու սիրուհին մահացավ, 78 տարեկան էր... Իսկ նրա վերջին կարգադրությունը հետևյալն էր՝ ընտրել վեց ամենագեղեցիկ երիտասարդ դերասանների, որոնք կտանեն իր դագաղը...
Սառա Բեռնարի մայրը կուրտիզանուհի էր, և նա նախպատրաստում էր իր աղջկան այդ «մասնագիտությանը»... Սակայն աղջիկը հրաժարվեց այդ «դերից», չնայած համարում էր, որ այն շահութաբեր է...
Փոքրիկ Սառան հիվանդանում է ծանր հիվանդությամբ... Բժիշկները հայտնում են սարսափելի դատավճիռը-տուբերկուլյոզ... Սառան համոզում է մորը գնել իր համար կարմիր փայտից պատրաստված դագաղ ...որպեսզի նրան հանկարծ մի ինչ-որ «այլանդակ» բանով չթաղեն...
Եվ ահա, այդ ժամանակից սկսած կարմիր փայտից պատրաստված դագաղը «ուղեկցեց» նրան ողջ կյանքի ընթացքում, բոլոր ուղևորությունների ժամանակ... Երբեմն նա քնոււմ էր դրա մեջ, լուսանկարվում, հաճախ սիրով զբաղվում, որը, ճիշտն ասած, այնքան էլ չէր ոգևորում տղամարդկանց... Սառան յուրաքանչյուր դեր խաղում էր ամբողջովին, «մինչև վերջ» տրվելով, որից հետո վարագույրների ետևում ուշաթափվում էր...
Միգուցե մահվան հանդեպ վախն էր կյանքի այդպիսի ծարավ առաջացրել նրա մեջ... և անհագուրդ, անվերջ սիրով զբաղվելու ցանկություն...
Դերասանական կրթություն և կարիերա նրան «ապահովեցին» մոր երկրպագուները... Հերցոգ դե Մորնին օգնեց աղջկան ընդունվել կոնսերվատորիա, իսկ քննություններին նրան նախապատրաստում էր Ալեքսանդր Դյուման... Չնայած բոլոր ջանքերին՝ դեբյուտն անհաջող էր...
Սառան բարձրահասակ չէր, նիհարավուն էր, փոքրիկ կրծքերով և տափակ ազդրերով... Չարախոսները նրան անվանում էին «գեղեցիկ ողորկ կմախք», սակայն նրա ծովի ալիքի գույն ունեցող աչքերը, ձայնի անկրկնելի, հրաշալի տեմբրը և ամբողջական նվիրումը յուրաքանչյուր դերակատարման նվաճում էին հանդիսատեսների սրտերը...
Երբ Սառան 20 տարեկան էր, Բելգիայում գաստրոլների ժամանակ տեղի ունեցավ նրա կյանքի ամենակարևոր հանդիպումներից մեկը... Երիտասարդ հերցոգ Անրի դ´Լինը սիրահարվեց նրան միանգամից... Սեր առաջին հայացքից... Ու չնայած այն բանին, որ այդ ժամանակ Սառայի սիրային փորձառությունը ավելի շատ տեսական էր, սակայն նրա բնատուր կրակոտությունն ու կուրտիզանուհի մոր տանը «գործնական» դիտարկումները օգնեցին նրան «բացվել ու բացել» սիրեցյալին... Սիրավեպն այնքան արագ ու բուռն էր, որ հերցոգը նույնիսկ պատրաստ էր ամուսնանալ, բայց մի պայմանով, որ Սառան կթողնի բեմը, ընդմիշտ կհեռանա բեմից... Իսկ այդ ընթացքում Անրիի տանը սկանդալ էր հաունանում. ինչպե՞ս է հաջողվել կուրտիզանուհու ընտանիքից դուրս պրծած մի անանուն դերասանուհու «կպցնել» իրենց հերցոգ որդուն... Անրիի առջև պայման դրեցին՝ կա՛մ կհրաժարվի դերասանուհուց, կա՛մ կխզի կապը ընտանիքի հետ ու կզրկվի ժառանգությունից... Անրիին դա չէր վախեցնում, բայց վախեցրեց Սառային... Նա հասկանում էր, որ վաղ թե ուշ այդ ամենը կկոտրի սիրեցյալին... Նա հավաքում է ողջ կամքն ու ... որոշում կայացնում՝ ինքը կհեռանա Անրիից... Հանուն սիրելիի բարօրության նա զոհաբերեց ոչ միայն սերը, այլ նաև որդու անունը, որը ծնվեց բաժանումից մի քանի ամիս անց...
Անձնական ողբերգությունը Սառա Բեռնարին դարձնում է մեծ դերասանուհի....
Հաջողություն հաջողության հետևից... Մի քանի տարի անց Սառան ճանաչվում է որպես առաջին մեծության աստղ... Թատերական գործընկերները սովորաբար դառնում էին Սառայի սիրեկանները, սակայն այդ սիրավեպերը տևում էին մինչև այս կամ այն պիեսի բեմադրման ավարտը... Սառան կրքոտ սիրուհի էր: Կարող էր «այրվել սիրով» ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում... սակայն մինչև վերջ երբեք չէր տրվում: Մոր «դպրոցն էր»: Մինչև վերջ տրվում էր միայն դերակատարման ժամանակ... Դերերը շատ էին ...շատ էին նաև տղամարդիկ, որոնք բեմադրումից հետո դառնում էին նրա հավատարիմ ընկերները...
Այնպես է ստացվում, որ բախտի բերմամբ Սառան ու Պիեռ Բերտոնը «Տոսկա» և «Թեոդորա» ներկայացման ժամանակ միասին էին խաղում... Ասում են՝ նրանք այնպես էին «բռնկվել ու լուսավորվել» իրենց համակող զգացմունքներից, որ նրանցից ճառագող լույսը կարող էին «Լոնդոնի փողոցները լուսավորել»: