Բաղրամյանն էն տեղն ա, ուր՝
Ուր մենակ էլ կարաս գնաս. կամ թափորի մեջ ծանոթ մարդ կգտնես, եթե չգտնես էլ, կծանոթանաս ու արագի մեջ կընկերանաս:
Ուր աղջիկ-տղա ընկերությունը հեքիաթի ժանրից չի:
Ուր լիքը սեր ու փոխզիջում կա:
Ուր կարաս գլուխդ դնես անծանոթ աղջկա ուսին ու մի քսան րոպե աչք կպցնես:
Ուր ոչ մեկ չի կարա ասի` «Ուֆ դե, այ մարդ, ուր ա լավ տղա (աղջիկ), որ ՓսաԳվենք»:
Ուր հենց հիմա հեղափոխություն ա տեղի ունենում... մտքի, մոտեցման հեղափոխություն, որ ամենակարևորն ա:
Ուր ստացվում են ամենաանկեղծ նկարները:
Ուր մի քիչ դռբով տղերքը վստահություն չեն ներշնչում:
Ուր ոստիկանների հետ գործագործ ու ֆուտբոլ են խաղում ցուցարարները:
Ուր ամեն ինչը համով ա, որովհետև սեր կա մեջը լիքը:
Ուր հայկական եռագույնով ենք ծածկվում, որ չմրսենք:
Բաղրամյանն էն տեղն ա, ուր ավել անելը թեմա չի։ )))))
Ամենաքյառթու տղեն աղջկա հետևից ռեպլիկ չի թողնում:
Ուր կարելի ա ի վերջո գնալ աղջիկ ուզելու:
Ուֆ, լավ, մնացածը դուք շարունակեք։ ))))))