ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Sam Elit» գործակալություն - Սարյան 2, Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ:
Իմ դառը փորձից ելնելով ուզում եմ զգուշացնել բոլոր այն մարդկաց, ովքեր աշխատանք չունեն: Առաջին գործակալությունը, որը պայմանագիր է կնքում 2 ամսով և պահանջում, չգիտես թե ինչու 4000 դրամ՝ ի տարբերություն մյուս գործակալությունների, որոնք 1500-2000 դրամով են գրանցում և մինիմալ 1 տարով: «Sam Elit»-ն այնքան համոզիչ է, որ անհնար է չստորագրել աչքիդ դեմը դրած պայմանագիրը: Աննա անունով գործակալը սկզբի համար 10 տեսակի հասցե տվեց՝ օֆիսային աշխատանքից սկսած, մինչև ռեստորանային համալիրի մենեջեր: Իմ հարցին, թե ինչու են 4000 դրամով և 2 ամսով պայմանագիր կնքում, պատասխանեց, որ 100-150 000 աշխատավարձով գործեր են և ռեալ: Ես 3 օր ամբողջ քաղաքը շրջեցի բազմաթիվ հասցեներով: Մի մասը գետնի տակն էին անցել, մյուս մասը 40 000 դրամ էր աշխատավարձը, բայց դեռ մի ամիս էլ փորձաշրջան պիտի անցնես...
Բանից պարզվում ա՝ Հայաստանում մարդիկ դեռ հեռախոսով խոսել չգիտեն, ու դա սովորելու համար մեկ ամիս պարապել է պետք ու մեկ ամիս ձրի աշխատել... Հետո կորոշեն՝ վերցնեն գործի, թե չէ, դե եթե խղճով լինեն, կվերցնեն ու կվարձատրեն աստղաբաշխական 40 000 դրամ... Բայց դե դժվար: Կասեն՝ լավ չես բլյա, բլյա, բլյա անում հեռախոսով, կհանեն ու նոր էշ կգտնեն: Բա էլ ո՞ւր մնաց գործատուի էկոնոմիա անելը... Գործատուն հարստանում է, ժողովուրդն էլ աշխատում է: Ես նույնիսկ տնօրեն չտեսա ոչ մի տեղ, անհասկանալի մի մունաթ դեմքով աշխատող մոտենում ասում էր ռեզյումե կուղարկեք մեր էլեկտրոնային հասցեին ու հեռանում: Մի քանի տեղ զարմացան նույնիսկ, ասացին, որ վաղուց իրենք կասեցրել են թափուր տեղի համար դիմումը գործակալության հետ: Համբերության բաժակս լցվեց, երբ մտա մի տեղ, շատ բարեհամբյուր խոսեցին, ասացին, որ կզանգեն ինձ: Երբ դուրս էի գալիս օֆիսում դասընկերուհուս տեսա, արագ-արագ ասաց, որ հույսս չդնեմ զանգի վրա, աշխատողի կարիք չունեն, էդպես ա պետք... Շիվարած դուրս եկա, իսկ երբ զանգում էի Աննային, չէր պատասխանում, զանգում էի այլ համարից վերցնում ու խառնվում էր, համոզում, որ իրենց ինչ տվել են թափուր տեղի համար, իրենք դա էլ առաջարկում են, չգտված հասցեներում էլ, պարզվեց, վերանորոգում ա...
Հիմա ես ի՞նչ մտածեմ... Թափուր տեղեր են ցույց տալիս, ինչի՞... Պատասխանները շատ են, դատեք ինքներդ:
Ես էլ չգնացի այդ գործակալությունը, զանգեցի միայն ու ամոթանք տվեցի: Բնականաբար իրենք հետ չեն վերադարձնում 4000 դրամը, արդյունքում դու դեռ գումար էլ ծախսում ես Երևանի մի ծայրից մյուսը գնալու համար օրեր շարունակ, փչացնում ներվերդ ու ավելի անհավատ դառնում երկրիդ հանդեպ:
Հ.Գ. Սա վերջին գործակալությունը կլինի իմ կյանքում...
Շնորհակալ եմ ձեր օգնությունից, նա միայն վնաս է պատճառում իմ առողջությանը և դրամապանակին: