Lurer.com-ը գրում է.

Հունիսի 26-ին, ժամը 02.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի (վարորդ Գ. Շ.) 43 MM 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչից ուղևոր Ջ. Բ.-ը (ծնվ. 1987 թ.) ներսում արգելափակվել է:

Հրշեջ-փրկարարները Ջ.Բ.-ին դուրս են բերել մեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, ով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել