Ոստիկանական համակարգում տեղ գտած որոշ անհատներ արատավորում են պետական այդ ինստիտուտի էությունը:
Իսկ ովքե՞ր են նրանք.
1. Նա քուչի նախկին լավ տղեքից է, ուղղակի միլիցա դառնալն էլ թեմա չի, սիգարետի փող չի ունեցել ու ստիպված դարձել ա ոստիկան՝ լինելով ծայրահեղ անգրագետ ու քյառթու:
2. Ինքը սաղ կյանքը չմո ա եղել, իրան դպրոցի հետևը ռեժիմով ծեծել են, բանակում շվաբռը տվել են ձեռը, ասել են նվագի, իսկ հիմա էլ կնիկը դավաճանում ա, ու էդ ամեն ինչի մուռը հանում ա ցուցարարներից:
3. Իրան ասել են, թե էդ ցուցարարներն ԱՄՆ-ի շահերն են սպասարկում ու պետության թշնամիներն են, դրա համար իրան թվում ա, թե ազգի դավաճաններին պետք է տշել-սատկացնել:
4. Ինքն ի ծնե եզա եղել, կայֆ ա ստանում մարդկանց ծեծելուց, նվաստացնելուց:
5. Ինքը կարդացած է, որոշ բաներից տեղյակ է, բայց խորապես համոզված է, որ ոստիկանական աշխատանքի հաջողության գրավականը խորհրդային ՊԱԿ-ի գործելաոճն է:
6. Անգրագետ խեղճ ու կրակ տղա ա, հազիվ ստաբիլ աշխատավարձով գործ ա ճարել, ասում են՝ ծեծի, ինքն էլ ծեծում ա:
Ցանկը, անշուշտ, կարող ենք դեռ երկար շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով: Միայն ավելացնենք, որ անասնային բնազդներով օժտված անասունների կողքին աշխատում են նաև կիրթ, բարեխիղճ, սահմանադրության տառին կառչած աշխատակիցներ, որոնց տեսակի հիման վրա ապագայում պետք է կառուցենք մեր ոստիկանական համակարգը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/843767362383960?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել