22 տարի առաջ այս օրը՝ այս ժամերին, Խաչակիրների տղերքով՝ 9 հոգի, խարույկի շուրջ երգում էինք, պատրաստվում գրոհելու Մաղավուզի բարձունքները, նաև առավոտյան՝ հունիսի 26-ին՝ ազատագրելու Մարտակերտի շրջկենտրոնը: Սակայն այդ օրը մեր ճանապարհը կիսատ մնաց. հասցրեցինք ազատագրել և ապահովել Արցախի ուժերի առաջխաղացումը: Կարոն զոհվեց, Սանասարը ծանր վիրավորվեց, Իշխանը վիրավորվեց: Թշնամին 48 լեշ, 2 թնդանոթ թողնելով՝ փախավ: Մինչև վերջին փամփուշտը և մինչև լուսաբաց՝ ժամը 5-ը, դիմադրեցինք, իսկ երբ թարմ ուժեր հասան շարունակելու, մենք քաշվեցինք: 100-150 հոգով 3 անգամ փորձ էր արվել թշնամու բարձունքը վերցնելու, նույնիսկ մի անգամ Մոնթեն էր փորձել, զոհեր և վիրավորներ տալով, բայց նահանջել էր: 1993թ. հունիսի 26-ի առավոտյան արցախյան ուժերն անցան ամեն կողմից գրոհի և ազատագրեցին Մարտակերտի շրջկենտրոնը: Այդ օրը նաև իմ ծննդյան օրն էր, և Կարոն ասում էր. «Շահե, ազատագրված Մարտակերտում պիտի քո ծնունդը նշենք»։ Ավաղ, չհասցրեցինք... ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՍԻՐԵԼԻ՛ ԸՆԿԵՐ, ՍԻՐԵԼԻ՛ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԻՆ ՆՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ ԿԾՆՎԵՆ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahea.ajemian/posts/707374236075349?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել