Ռուսական ու ուկրաինական մեդիաներում Երևանում ընթացքող ակցիաների մասին հրապարակումներն արտացոլում են ոչ էնքան հայաստանյան իրադարձությունները, որքան էդ երկրների տեղեկատվական ոլորտի քաղաքականությունը որոշողների հոգեբանական պրոբլեմները: Երկու կողմի վարքագիծը հիշեցնումա հին առակը, երբ մեկը գայթակղվելով ապագան իմանալու հնարավորությամբ, ծախսում ա ողջ կարողությունը, բայց մտնելով հրաշքների սենյակ տեսնում ա ստոլբին կապած էշ: Հասկանալով, որ խաբվելա՝ դուրսա գալիս սենյակից ու մանթոյից բոլոր հետաքրքրվողներին ասում, թե իմացել ա ապագան: Հիմա սրանք են. ուկրաինացիները փլատակների վրա նստած փորձում են պիտակավորել մերոնց քաղաքացիական ակցիան, ասելով թե մայդան ա, իսկ ռուսները դավադրության տեսություններ են մոգոնում ու փորձում արևմուտքի հետքը փնտրել՝ չստելու տալով իրանց «բիբինիզմը»: Իսկ ամենախնդալուն էնա, որ իրանց թվումա մեզնից խելոք են ու մեզնից լավ գիտեն՝ ինչա կատարվում մեր երկրում: Պետքա եղանակներ գտնել կոմպլեքսավորվածներին բացատրելու, որ մեր երկիրը իրանցինի նման փորձադաշտ չի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/681064385359676?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել