Esem.am-ը գրում է.
ESem.am-ը տեղեկացրել է, որ «Սիրո գերին» հեռուստասերիալի նկարահանումներն ավարտվել են: Արդեն մի քանի օր է՝ դերասանների առօրյան անցնում է առանց նկարահանման հրապարակ շտապելու: Սերիալի ավարտի, դրա «հետևանքների» և առաջիկա ծրագրերի մասին խոսել ենք գլխավոր դերակատարներից մեկի` Արփիին մարմնավորող Մարինկա Խաչատրյանի հետ, ում համար այս սերիալը դեբյուտային էր:
«Դեռ շատ չեմ հասցրել կարոտել նկարահանումները, քանի որ օրերս դերասանների հետ քեֆի ենք գնացել քաղաքից դուրս: Բայց, իհարկե, կկարոտեմ մեր անձնակազմն ու հետաքրքիր, արկածներով լի նկարահանումները»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Մարինկան:
Նա չթաքցրեց, որ Արփիի դեբյուտային դերը մեծ ձեռքբերում էր իր համար: «Այն մի նոր կյանքի սկզիբ էր, շատ բաներ այն ինձ տվեց՝ ճանաչում, հեռուստադիտողի սեր, լավ ընկերներ և էլի շատ բաներ»,- խոստովանեց երիտասարդ դերասանուհին: Նրա խոսքով` միշտ էլ կպահի կապը իր հետ աշխատած բոլոր մարդկանց հետ, որովհետև անցած մեկ տարիների ընթացքում հասցրել է սիրել նրանց ու համարել իր լավ ընկերը:
Ըստ նրա՝ թեև չի հասցրել շատ հոգնել, սակայն առաջիկայում մտադիր է հանգստի մեկնել, որից հետո սիրով կսպասի նոր նախագծերի հրավերների: «Կարծում եմ՝ էկրաններից երկար ժամանակ չեմ կորչի, որպեսզի ինձ շատ չկարոտեն :) Շուտով կանցնեմ գործի ու նորից կգոհացնեմ նրանց իմ աշխատանքով»,- ասաց Մարինկան և հեռուստադիտողներին հորդորեց հետևել սերիալի վերջին զարգացումներին՝ խոստանալով հուզիչ պահեր ու գեղեցիկ ավարտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ