Hartak.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին որոշում կկայացնի մեկ ամսվա ընթացքում: Ըստ դարպասապահի՝ ամեն ինչ կախված կլինի հավաքականի գլխավոր մարզչից: Եթե իրեն հաջողվի մարզումներ միջոցով մարզավիճակ պահպանել, ապա հնարավոր է չավարտի կարիերան:

"Մեկ ամսվա ընթացքում կկողմնորոշվեմ,- ասել է Բերեզովսկին "Р-Спорт"-ի հետ զրույցում:

Հիշեցնենք՝ 40-ամյա Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահն աշխատելու է Մոսկվայի "Դինամոյի" երիտասարդական թիմում որպես մարզիչ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել