Վերջին օրերի շատ բան է հաճելիորեն զարմացնում ինձ մեր հասարակությունում։ Հիանալի երիտասարդություն ունենք, հիանալի մենթալիտետ ու համբերատարություն ունենք, հիանալի բարություն ունենք ու եչէի պատկերացնի, որ 2004 ու 2008 թվականից հետո երբևէ կասեմ սա անկեղծությամբ, բայց փաստորեն հիանալի ոստիկաններ էլ ունենք։ Մասնավորապես, ցանկանում եմ առանձին գովեստի խոսք ու շնորհակալություն ասել ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Ամենայն լրջությամբ եմ ասում, որ այս երկու բարձրաստիճան ոստիկանների կիրթ խոսքը, համբերատարությունը, պրոֆեսիոնալիզմն ու դիվանագիտական մոտեցումը հարցին հնարավոր են դարձնում, որպեսզի ցույցն ընթանա խաղաղ, իսկ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը չկատալիզացնի չարացածությունը՝ ոստիկանների հանդեպ։
Սիրտս ուրախությամբ է լցվում, որ տեսնում եմ, որ նման մարդիկ ոչ միայն տեղ ունեն համակարգում, այլ այս օրերին առաջնային դերակատարություն ունեն ու բանակցությունների առաջին գծում են։ Եթե գա այն օրը, երբ ոստիկանության ողջ վերնախավը նման մարդկանցով ներկայացված լինի, մենք կունենանք վերջնականապես բարփոխված ոստիկանության նոր դեմք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1679646885599198&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել