Վերջին 15-20 տարիներին մանրակրկիտ հետևել եմ Ուկրաինայի քաղաքական կյանքին, որովհետև բազմաթիվ ուկրաինացի ընկերներ ունեմ։ Բոլոր մայդանների սցենարներն ու իրական դեպքերը մանրամասն գիտեմ։
Համեմատելով Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը ուկրաինական բոլոր մայդանների հետ կարող եմ հաստատ ասել, որ ոչ մի մայդանի հոտ էլ չի գալիս։ Հեռավոր նմանություն անգամ չկա որևէ հարցում։
Այնպես որ` էլ մի իզուր տեղը ձեզ տանջեք մայդանանմանություն գտնելու համար։
Իսկ ռուսները, թե ինչ կասեն, դրան էլ բանի տեղ պետք չի գցել։ Իրենք ավելի շատ իրենց ներքին օգտագործման համար են բարբաջում այդ բոլոր սուտ ու փուտ հեքիաթնեը, որ իբր թե Հայաստանում մայդան է կազմակերպվում։
Հաջորդ սոտատուսում կգրեմ, թե ես ինչ եմ մտածում հայ-ռուսկան հարաբերությունների ներկա վիճակի մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10205789674159289?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել