Ստենֆորդի համալսարանի գիտնականներն ստեղծել են ալգորիթմ, որն ի վիճակի է սոցցանցերում գործընկերների, ընտանիքի անդամների կամ ծանոթների «շրջանում» ավտոմատ կերպով գտնել օգտատիրոջը: Այս մասին տեղեկացնում է Technology Review-ն:



Ալգորիթմի հիմքում ընկած է մարդկանց օգտահաշիվների տվյալների վերլուծությունը, որոնց հետ շփվում է օգտատերը: Դրանցից ընտրվում են սեռի, տարիքի, կրթության ու այլ տեղեկություններ: Այնուհետև որոնվում է ծանոթ օգտատերերի միջև կապը, ու դրա հիման վրա ստեղծվում մերձավոր շրջապատի սոցիալական աղյուսակը:

Ալգորիթմը օգտատերերի սոցիալական բաժնի ներսում կատարում է դասերի ուսումնասիրություն ու դուրս է բերում ծանոթների, որոնք միավորված են ընդհանուր պարամետրերով՝ գործընկեր, ծանոթ, համադասարանցի, ընտանիքի անդամներ:
Հեղինակները ալգորիթմի ստուգման համար դիմել են 10 կամավորների օգնությանը: Նրանց նախ առաջարկել են ինքնուրույն խմբավորել իրենց կոնտակտները Facebook-ի (4 հազարից ավելի) ցանցում:
Ցանկացած ցանկալի չափորոշիչի հիման վրա հնարավոր է նրանց օգտահաշիվները ավտոմատ կարգով ենթարկել վերլուծության:
Պարզվել է, որ յուրաքանչյուր կամավոր իր կոնտակտների միջից ընտրել է  միջինը 19 խումբ՝ 22-ական մարդուց, այն ժամանակ, երբ ծրագրին հաջողվել է սոցիալական աղյուսակ՝ 10-ից ոչ ավելի խմբերով:
Այդուհանդերձ, ըստ հեղինակների՝ նոր ալգորիթմը իր առաջ դրված խնդիրները ավելի լավ է կատարում, քան նմանատիպ այլ ալգորիթմները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել