Հայաստանում իշխանություններով, պայքարողներով, թղթակիցներով և ամբողջ ժողովրդով ատոմային ռումբից շատ վախենում են «մայդանից», որն ընդամենը նշանակում է՝ պայքարի հրապարակ: Բոլորն իրար հատուկ նախազգուշացնում են՝ զերծ մնալ «օտարերկրացիների» խորհուրդներից և միջամտություններից: Իսկ այդ «օտարերկրացիները» արտերկրում ապրող իրեն միլիոնավոր քույրերն ու եղբայրներն են, որոնք ինքնաբուխ ձևով տեղերում սկսել են աջակցության տարերային հավաքներ կազմակերպել: Քաղաքական կարճատեսություն է Սփյուռքի հետ կապի մեջ չմտնելը, համերաշխության կոչերով չդիմելը, այդ հզոր նեուժը անգործության մատնելը: Եվ այս բոլորը «հիմնավորել» նրանով, որ օտարերկրյա բոբոներից» հարկավոր է հեռու մնալ, քանզի դրսից եկող այդ «փիս-փիս» բաներով հանկարծ իրենց դեպի «մայդան» կառաջնորդեն...Ճ
Հ.Գ. Պայքարի այս ընթացքը միանգամայն ձեռընտու է սեռժիկին ու իր խունտային, որոնք նաև «ազատիչություն» ռադիոկայանի ջանքերով, կարողանում են աշխարհին ցույց տալ «ժողովրդավարական պայքարի» դասական նմուշ, որ Հայաստանը ԼՏՊ-ի ժամանակների նման դարձել է «ժողովրդավարութձան կղզյակ» և արժանի է «հատուկ ուշադրության»: Խունտան դրանով նաև հնարավորություն է ստանում բարձրացնել իր կշիռը Պույծին պապայի մոտ և նրանից նույնպես բազմապիսի աժակցություն «կպցնել», հանգստացնելու համար ապստամբած հայությանը... Դէ մարդը լավ ղումարբազ ա էլի, հո զոռով չի, մի անգամից մի քանի սեղանի վրա է խաղում...
Հ.Գ. 2 Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի փութաջանությամբ «կարնավալը» սկսել է լուսաբանել պաշտոնական մեդեան, շուտով կներգրավվի նաև Հանրապետականը և պարզ է, որ կարձանագրվի նաև ցուցարարների պահանջը բավարարող միջանկյալ հաղթանակ: Այս բոլորը հիշեցնում է 88-ի շարժումը, իսկ տանող ուղղին՝ դեպի նույն ԾԱՆՈԹ ՓՈՍԸ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1?fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել