Մոսկվան մի մեծ սխալ է շուտով անելու։ Ինքը այնքան է պայքարում մայդանի դեմ, որ ամեն տեղ մայդան է տեսնում։
Այսքանը գիտենք։
Բայց։
Մոսկվան նաև աջակցում է թալանին, մասնավորապես, էներգետիկ կառույցները ունեն Մոսկվայի ուղղակի աջակցությունը, ու իրենց թվում է, որ գերնպատակն այստեղ Բիբիբին աջակցելն է, ու մայդանը քլնգելը։
Մոռանում են, որ թեպետ Պուտինի «հակամայդանական» ռեյտինգը Ռուսաստանում շատ բարձր է, էներգետիկ կառույցների ռեյտինգը շատ ցածր է, ու թալանը ռուսներն էլ են տեսնում։
Ու եթե իրենք սենց շարունակեն, ապա հակաթալան/հակաէներգետիկ «վարակը» կարող է տեղափոխվել Ռուսաստան ու դառնալ ռուսական խնդիր։
Այս սցենարից խոսափելու միակ ձևը, Բիբինին հետ կանչելն է ու «Ռաո»-ի կողմից խելքը գլխին հայտարարությունն ու գործողությունը։
ՀԳ
Էս գրածս մի տեղ կպցնեմ ու սկսեմ հետևել ռուսական տրամադրություններին։
ՀՀԳ
Մեզ մոտ էլ հետևեմ հակակոռուպցիոն գործընթացներին։ Մարդ ես, մեկ էլ տեսար ֆայմեցի՞ն