Նախկին «գենսեկի» չուլաններից հանած «մուննաթ» դեմքով մեկը ՌԵՆ ՏՎ-ով փնթփնթում էր, թե ինչու հայաստանյան ցույցին, որ «մայդանականության դրսևորում» անվանեց, թոշակառուներ չէին երևում, այլ ամրակազմ երիտասարդներ, որոնց վրա, ըստ նրա, հոսանքի թանկացումը չէր կարող շատ մեծ ազդեցություն ունենալ, ու անմիջապես եզրակացրեց, որ նրանք Արևմուտքի կողմից են հովանավորվում. դա դեռ բավական չէ՝ վերջիններիս կերած մի «բրդուճ» բուլկիներին էլ «վայիս» եղավ ու դա էլ համարեց «դրսի» օգնություն: Ուրեմն ի՞նչ, մարդիկ պետք է սովամահ լինեին ու հյուծվեի՞ն, այ քեզ բա՜ն, երևի տեղյակ չէր, որ միտինգավորների համար առանձին հանգանակություն էր հավաքվել ու հանրահավաքի բյուջե ստեղծվել... Հիմա եթե միմիայն թոշակառուներ լինեին, պետք է ասեին՝ «կարոտախտով տառապողներ» են ու շուկայական հարաբերություններից բան չեն հասկանում: Հատկանշական է, որ Ռեն ՏՎ-ն ցույցի մասնակիցների թիվը մատնանշեց 5000, իսկ Եվրանյուզը՝ տասնյակ հազարավոր և շեշտեց, որ ցույցը քաղաքական ուժեր չէին հովանավորում, այլ բացառապես քաղաքացիական շարժում էր: Միաժամանակ շեշտվեց Եվրանյուզով, որ հոսանքի թանկացումը փորձում են դարձնել եվրոպական չափանիշներով, մինչդեռ հայաստանցու եկամուտները եվրոպականից շատ հեռու են: Եվ ավելի լավ, որ ցույցն առաջնորդ չուներ. եթե առաջնորդ ունենար՝ կարող է առաջնորդին համոզեին, որ պայքարից ետ կանգնի, ու նա էլ ժողովրդին տուն ուղարկեր... Կամ էլ միասնաբար գնային աղոթելու՝ հանուն ազգի փրկության: Իսկ աղոթել ամեն մեկն իր տանն էլ կարող է և ոչ անպայման եկեղեցում, որտեղ ավելի շատ կեղծ բարեպաշտներն են գնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/798777293553368?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել