1. Թյուր կարծիք ա եղել, որ ցուցարարները պայմանավորվում էին գնալ «բանակցությունների» ՍՍ-ի հետ կամ արդեն գնացել են։ Նախ՝ որևէ մեկը բանակցությունների չէր գնում։ Ընդամենը եղել էր առաջարկ ուղիղ հեռարձակմամբ՝ լրագրողների ցանկացած քանակով բարձրանալ Բ26 ու լսել առաջադրված պահանջների դրական լուծման մասին։ Իբր ինքնակոչ նախագահացուն համաձայնվել ա չթանկացնել, քրեական գործը կարճել և այլն։ Ընդամենը քննարկվել ա էդ առաջարկն ու, ի վերջո, մերժվել։ Էս առումով կոչ լրագրողներին՝ տրամադրել միայն անաչառ ու հավաստի տեղեկատվություն, իսկ հավաքներին մոնիտորի էկրանից հետևողներին, ոչ հավաստի տեղեկությունների վրա հիմնվելով, ցցի չհանել ցանկացած երևույթ։ Մասնակից լինելու ամենալավ ձևը Բաղրամյան պողոտա իջնելն ա ։))
2. Շատ են քլնգում «կենդանի պատը»։ Ինձ մոտ տպավորություն կա, որ էդ զանգվածը նման քանակով ու կազմով հավաքվել էր՝ պարտակելու ՍՍ-ի նահանջը։ Իբր եթե իրենք չլինեին, հավաքը կցրվեր։ Իբր ցուցարարներն ո՞վքեր են, որ առանց «հայտնիների» Բաղրամյանը փակ պահեն օրերով։ Ծայրահեղ դեպքում «կենդանի պատը» կարող ա լեգիտիմացնել ուժի կիրառումը։ Ես հասկանում եմ, որ շարժումը վիժեցնելու, ուղղորդելու մտավախություն կա, բայց պետք ա հաշվի առնել, որ էնտեղ հավաքված մարդիկ եթե ուղղորդվող լինեին, գիշերը չէին մնա բարիկադիկների վրա։ Էդ առումով կարելի ա հանգիստ լինել։ Մարդիկ գործում են ինքնաբուխ, արդարության զգացումից դրդված ու հաստատակամ են իրենց պահանջներին հասնելու մտադրության մեջ։ Որևէ մեկը պատրանք չունի, որ ուժ կիրառելու որոշման դեպքում «կենդանի պատն իրենց համար անվտանգություն ա ապահովելու (եզակի բացառությունները չհաշված)։
3. Հաշվի առնելով ոստիկանության հայտարարությունը, թե ՍՍ-ն պատրաստ ա կատարել ցուցարարների բոլոր պահանջները, հաղթանակը շատ մոտ ա։ Ամեն ինչ կախված ա ցուցարարների քանակից ու նրանց կազմակերպվածությունից։ Նենց որ, իջեք Բաղրամյան ու կստանաք էժան էլ. էներգիա ։)) Քեզ Քաղաքացի զգալու, քո իրավունքների համար պայքարելու, համերաշխության մթնոլորտում ապրելու զգացումը շատ քաղցր ա, ինքներդ ձեզ մի՛ զրկեք դրանից։

Դեպի բարիկադիկներ ։))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել