Ադրբեջանական քարոզչամեքենայում կարծես նոր աշխատողների խոշոր խմբաքանակ են ընդունել, ընդ որում՝ փաթեթով, ընդ որում՝ քաղաքային գժանոցից: Այդ ավանակների հերթական քարոզչական սուտը բառիս բուն իմաստով անեկդոտ է: Ադրբեջանական կայքերից մեկում օրերս մի հոդված հրապարակվեց, որն առ այսօր բուռն քննարկվում է դրանց մեդիա դաշտում: Այդ մառազմատիկ զառանցանքում մասնավորապես ասվում էր, որ ամերիկահայ մուլտիմիլիոնատեր Դեն Բիլզերիանն Արցախի բանակին զենք է մատակարարում:
Ինքնին ծիծաղելի է, բայց ամենածիծաղելին այն է, որ, իմ խորին համոզմամբ, կայքը պարզապես ցանկացել էր հրապարակել Բիլզերյանի պրովոկացիոն լուսանկարները, ու որպեսզի իրենց վերադասները գլուխներին չտային՝ էպատաժային այս ամերիկահային փիառելու համար, որոշել էին անպայման Արցախյան կոնֆլիկտի համատեքստում ինչ-որ մի բան մոգոնել ու չէին կարողացել մտածել ավելի լավ բան, քան ինչ-որ անանուն աղբյուրի վրա հղում անելը, որն իր հերթին հղում էր անում իր անանուն ընկերոջ վրա, ով իբր ծառայել էր Պաշտպանության բանակում, հայտարարել, որ Բիլզերյանն Արցախի պաշտպանության բանակին է նվիրել 30 հատ M82 Barret և 50 հատ M110 դիպուկահար հրացաններ՝ գիշերային ու ջերմային տեսանելիության սարքերով:
Մնում է հասկանալ, թե ադրբեջանցի հանճարներն ինչու այս ցուցակին չէին ավելացրել մի 2000 հատ տանկ ու մի 5000 հատ ինքնաթիռ... Ճիշտ էր Մոնթեն, Աստծոն փառք, որ մեր թշնամիներն այս ավանակներն են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1592608101005128&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել