Բոլորս դեմ ենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, բոլորս մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, իսկ մեզանից մի մասը դուրս է եկել փողոց՝ փողոցում պայքարելու: Մի կողմից ուրախ եմ, որ մենք ժողովրդավարական հասարակություն ենք, երբ հասարակ քաղաքացին իր բողոքի ձայնն է բարձրացնում իշխանությունների որոշումների դեմ, մյուս կողմից անհասկանալի է, թե պայքարի դուրս եկած մարդիկ ինչու չեն ընդունում հանրապետության նախագահի հանդիպման հրավերն ու ուղիղ շփման ճանապարհով փորձում հասնել հանգուցալուծման։ Պատասխանը շատ պարզ է, ոմանց անհրաժեշտ է պայքարը պահել փողոցում և, հակառուսական տրամադրություններ սերմանելով, լարվածություն ստեղծել Հայաստանում, որքան էլ արևմտյան ուժերն ուրախանան, գրանտակեր ակտիվիստներն ու լրագրողները ոգևորվեն, Սերժ Թանկյանն ու Արսեն Ավակովը ոգևորեն հայ ակտիվիստներին, Հայաստանում մայդան չի լինելու, քանզի մեր ժողովրդի մեծ մասն ադեկվատ և հայրենատեր քաղաքացիներ են, այնպես որ, եթե իսկապես Երևանի գլխավոր պողոտան փակած քաղաքացիների պայքարի իրական նպատակն էլեկտրաէներգիայի թանկացումն է, ապա նրանք պետք է հանդիպեն նախագահին, ստանան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու ազատեն Բաղրամյան պողոտան:
Եթե ձեր պայքարն իսկապես էլեկտրաէներգիայի թանկացումն է, ապա ինչո՞ւ եք հնչեցնում քաղաքական կոչեր, վիրավորում և վարկաբեկում ձեզ միացող գործիչներին, և եթե դուք քաղաքական թիմ չեք, այլ հասարակական շարժում, ապա ի՞նչ տարբերություն, ձեզ են միանում ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական պատգամավորներ կամ գործիչներ, ինչո՞ւ եք ընդդիմադիրներին ընդունում, իսկ իշխանականներին հայհոյում: Էլեկտրաէներգիայի թանկացումն իսկապես ցավոտ և մասսայական պրոբլեմ է, և, այս պրոբլեմի տակ թաքնվելով, սեփական քաղաքական և անձնական դիվիդենտների որոնումը համարում եմ անթույլատրելի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել