Առաջին անգամ արթնանում եմ առավել հպարտ ու հանգիստ:
Երեկ բախումներ չեն եղել, երեկ հայը հաղթել է ավերի ու քայքայման ոգուն, երեկ հայը բարձր է մնացել ու չի տրվել օտարամոլությանը և գիտակցել է, որ ինքն ազգ ու պետություն է:
Դեռ կպարզվի, թե ինչի և ովքեր են երկարացնում խնդրի հանգուցալուծումը, բայց որ անզոր են, ու հայի հավաքական ուժն ու ոգին հաղթում է, փաստ է:
Էսօր ասեք, որ ոստիկանը հանգիստ ու հավասարակշռված մնաց և չգնաց ոչ մի սադրանքի, ասեք, որ պետության ղեկավարը երկրորդ անգամ գնաց ընդառաջ, որ ընդդիմադիրները պղտոր ջրում ձուկ չբռնեցին ու սուս-փուս կանգնեցին ժողովրդի կողքին, որ երիտասադրությունը չգնաց սադրանքների՝ իր ներսում սադրանքի փորձ անողներին չլսելով։
Պատկերացնո՞ւմ եք՝ հիմի թուրքը ոնց է հոնգուր-հոնգուր լացում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=395796840606155&id=100005275262344¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել