1953 թվականի հունիսի 19-ին ԱՄՆ-ի Բատոն Ռուժ քաղաքում սև բնակչությունը բոյկոտ հայտարարեց քաղաքային ավտոբուսներին և դադարեց նրանցից օգտվելը։ Դա բողոք էր այն բանի դեմ, որ հարավում արգելվում էր սևերին զբաղեցնել քաղաքային տրանսպորտում առաջին մի քանի շարքերի տեղերը, որոնք նախատեսված էին բացառապես միայն սպիտակների համար։ Սև բնակչությունն աշխատանքի էր գնում ու վերադառնում քայլելով։ Մեկ շաբաթ հետո սեգրեգացիան ավտոբուսներում վերացվեց։
Հենց այս բոլկոտով սկսվեցին սևերի մասսայական բողոքները Ջիմ Կրոուի օրենքի դեմ, որով սահմանված էին սեգրեգացիոն օրենքները։ Հենց այս շարժումներն էին, որ հայտնի դարձրեցին Մարտին Լյութեր Քինգին և երկարատև պայքարից հետո հանգեցրեցին սևերի իրավունքների հավասարեցմանը սպիտակների հետ։
Այնպես որ, բոյկոտը շատ ավելի արդյունավետ պայքարի ձև է։ Այն իրոք կարող է հանգեցնել լուրջ արդյունքների։
Ես համոզված պնդում եմ, որ այս ներկա ժողովրդական հուզումները շատ ավելի արդյունավետ ընթացք կստանան, եթե ժողովուրդը մասսայաբար բոյկոտի էլեկտրականության վարձերի մուծումները։