Հանդուրժողականություն քարոզողները այսօր ամենաանհանդուրժողներն են իրականում: Դա եղավ պատճառ, որ շատերն այլևս հեռու մնան ակտիվիստների շրջապատից...Ամեն մարդ իր կարծիքն ունի և քոնը պարտադրելու իրավունք, կարծես թե, չունես...Անշուշտ իրավունք ունես այն արտահայտելու: Երբ զգոնության կոչեր են արվում, միայն ու միայն սրտացավությունից է: Վայ չհասկացող նեղամիտներին: Այս պահին երկխոսության համար պայմանավորվածություններ են ձեռքբերվում: Մի՞թե հնարավոր չէր դա երեկ անել: Սխալները շտկելը արդեն մեծ առաջադիմություն է: Զգացմունքները տեղի են տալիս սառը բանականությանը: Սիրելի հայեր, ձերբազատվեք ցանկացած ատելության դրսևորումից, միասնություն նշանակում է միասին լինել, այլ ոչ պառակտվել:Մի պիտակավորեք միմյանց...Ուժեղը նա է, ով կարող է մոտեցում և լեզու գտնել, ով իր հետևից կտանի ոչ թե զայրացած մարդկանց, այլ վերնախավին, ի վերջո մոտեցնելով ժողովրդին: Կգտնվե՞ն արդյոք նման հզոր և իմաստուն մարդիկ: Արհեստավարժ մասնագետների ներգրավումը տվյալ բողոքի և պահանջի պարագայում պարտադիր պայման է:
Հ.Գ. Ոստիկանության ներկայացուցիչ Հունանյանը ժողովրդի սրտի մեջ է հայտնվել, սակայն էլի գտնվում են մարդիկ, որ միայն մեղադրանքներ ներկայացնելով են զբաղված: Հետ մի նայեք՝ միայն առաջ և համերաշխություն փնտրելով այլևս: Որոշում կայացնողները անփորձ ջահելներն ե՞ն...Ի դեպ, նրանք լսում են միայն նրանց, ով իրենց է ընդունում, այլ ոչ հակառակը /դառը փորձ ունենք/:
Աստված օգնական լինի այս ճգնաժամին: