Հայի լավը շատ լավն է, տականքն էլ՝ մի ուրիշ տականք է: Դեռևս Նժդեհը սկսեց բարձրաձայնել այս մասին, իսկ այսօր, մեկ դար անց այդ տականքը այնպես է բազմացել ու «բարգավաճել», որ ուղղկիորեն սպառնում է ազգի գոյատևմանը: Մաքուր հայերը հատկապես դա տեսան ու համոզվեցին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած երեկվա ճակատամարտից հետո: Որտեղ իսկական հայերը մահ ու կենաց կռիվ էին տալիս խավարասերի նման բազմացած «հայ տականքի» դեմ, քանզի նրանք սկսել են հասկանալ, որ այսպես շարունակվելու դեպքում կվերանա իրենց տեսակը և գերված հայրենիքում կիշխի համատարած խավարը: Ես չգիտեմ, թե ինչպիսին է այսօր հայի ու տականքի տոկոսային հարաբերությունը թվերով արտահայտված, սակայն վստահ գիտեմ, որ այն հասել է՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ սահմանին, իսկ մի գուցե նաև վաղուց հատել է այն:
Թերևս նույն վիճակն ու տոկոսային հարաբերությունն է տիրում նաև սփյուռքում, աշխարհով մեկ ցիր ու ցան եղած ամբողջ հայության մեջ: Տականքը գլուխը բարձրացրած սպառնում է հայի գոյատևմանը: Վերջինս իր տեսակը փրկելու, բնաջնջումից խուսափելու միայն ՄԵԿ ճանապարհ ունի՝ գտնել իր նմաներին, հավաքվել, ուժ դառնալ և փրկության կռիվ տալ տականքի դեմ, այն ինչն արեցին մաքուր գնի կրող մեր երիտասարդները 2015 թվականի Հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում:
Հարգելիներս, հաշվի առեք նաև, որ տականքը հայրենիքով և սփյուռքով մեկ, իր ձեռքն է վերցրել ազդեցության բոլոր լծակները և զրկել է հայերին դրանցից օգտվելու բոլոր հնարավորություններից: Համացանցը և մասնավորապես ֆեյսբուքը մեր միակ զենքն է, որով մենք կարող ենք գտնել իրար, համախմբվելև միացյալ ուժերով փրկել մեր երկիրն ու մեր ժառանգներին տականքի լծից: Այս ճակատագրական իրողության գիտակցումը նաև յուրահատուկ մի թեստ է բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են ստուգել և համոզվել, թե դեպի, որ կողմ է ավելի շատ թեքված իրենց հայկական գենը...
Հ.Գ. Իմիջայլոց, ժանգոտած գենը մաքրվում է պայքարելով, իսկ մաքուր գենը՝ ժանգոտում է՝ չ՛պայքարելով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել