Մամուլում արդեն բավականին շատ հրապարակումներ և տեսանյութեր կան լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:
Պահանջում եմ ՀՀ Քրեական օրենսդրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, քրեական գործերի հարուցում:
ՀՀ Քրեական օրենսդրքի 164-րդ հոդված.
1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10153370982072410?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել