Ինձ համար առնվազն տարօրինակ է, որ «Արմենիա» հեռուստաընկերության ծրագրերն ու եթերը ավելի շատ մարդ է նայում, քան, ասենք, «Հանրային հեռուստաընկերությանը»: Ինչպես ասում են, այո՛, ճաշակին ընկեր չկա, բայց իրո՞ք «Հ1»-ն այնքան ցածր, այնքան վատն է, որ «Արմենիա» կարելի է նայել: Ես այդպես չեմ կարծում: Երևի ոմանք էսպես են մտածում, որովհետև ուզում են, որ Գագիկ Շամշյանին «Հ1»-ի ղեկավարությունը «դաբրո» տա, որ իր եթերում էլ շամշյանական պապարացիությունն ու անգրագետ հայերենով կառուցված ռեպորտաժները ցույց տա: Իսկապես, զարմանալի է, որովհետև եթե համեմատենք ներկայիս «Հ1»-ը երկու-երեք տարի առաջվանի հետ, ապա վստահաբար հիմա շատ ավելի պրոֆեսիոնալ, շատ ավելի հավատ ներշնչող, շատ ավելի հանրային է դարձել: Ես ոչ մի անձնական բան չունեմ «Արմենիայի» դեմ, պարզապես ինքս երբեք չեմ նայի նրա սերիալները, Շամշյանի հաղորդումը, ծրագրերը և այլն: Մեկ-մեկ նայում եմ «Ժամը» լրատվականը: Իրոք, ասածիս վառ ապացույցն է, որ «Հ1»-ի ֆեյսբուքյան էջը հավանել է 3500-ից ավել մարդ, իսկ «Արմենիայինը»` 36000-ից ավել, մի հատ տարբերությունը նայեք, տասնյակից ավել քաղաքացիներ: Եթե իրոք մարդիկ համարում են, որ «Արմենիան» ավելի լավն է, ավելի ուսուցողական է, ավելի պրոֆեսիոնալ է, ավելի դիտման արժանի, թող նայեն. դա իրենց իրավունքն է: Ես «Հանրային հեռուստաընկերությունը» չեմ համեմատի ոչ մի հեռուստաալիքի հետ, թեկուզ և նրա շուրջ ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի մի նոր սկանդալ է հասունանում: Սիրելիներս, ավելի լավ է ձեր ասած «Հայլուրային» Հայաստանում ապրել, տեսնել թե ինչ է ցույց տալիս «Հ1»-ը, քան «Արմենիա» նայել, տեսնել, թե ինչ են հայտնաբերում, ասենք, նույն «Սուր անկյան» լրագրողները, թե ինչ քաղաքական գործիչների, գեներալների վրա են բոչկա գլորում ու էդ ամեն ինչը մենակ ցույց տալով, լրիվ կեղծ ձևով, իսկ «Հ1»-ը գոնե լիքը հարցեր է լուծում, հաշվետվության կանչում Երևանի քաղաքապետարանից մինչև վերջին...
Հ.Գ.Գրառումը որևէ քաղաքական կամ այլ ենթատեքստ չի պարունակում, սա զուտ որպես ՀՀ քաղաքացու, որպես լրատվական ծրագրի ապագա հաղորդավարի սուբյեկտիվ, անձնական կարծիք է:
Հ.Գ 2. Ի վերջո, մի հատ նայեք «Ար», «Շանթ», մնացած ալիքներ, տեսեք՝ մարդիկ ինչ են լուսաբանում, ինչ հարցեր են բարձրացնում ու լուծում տալիս, ոչ թե լրիվ կեղծ գործունեություն լուսաբանում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/426260084096517
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել