Այնպիսի տպավորություն է, կարծես մեր հասարակական գործիչներից մի քանիսն արդեն կես դրույքով աշխատում են ադրբեջանական լրատվամիջոցներում: Կեղծ բարեպաշտի և պսևվդոընդդիմադիրի շապիկ հագած ադրբեջանական կայքերում հայտնի այս «բլոգերներն» արդեն ավելի շատ հարևան պետության լրատվականներում են հայտնվում, քան մեր մամուլում:
Տիգրան Խզմալյանի անցած հարցազրույցից հետո հանրության արձագանքը բավականին կոշտ էր: Անկեղծ ասած՝ հույս ունեի, որ նման արձագանքը խզմալյանական տեսակին կստիպեր հետ մնալ նման անպատասխանատու գործելաոճից, բայց, ավաղ, սխալվում էի:
Այսօր կինոռեժիսոր, ակտիվիստ Խզմալյանը haqqin.az-ին կրկին հարցազրույց է տվել:
Տիգրան Խզմալյանի հարցազրույցը կարդալուց այնպիսի տպավորություն էր, կարծես վերջինս բաց հաշվետվություն է ներկայացնում ադրբեջանցիներին առ այն, թե իրականում ինչ է տեղի ունեցել երեկ Երևանում: Պատմում է ամենայն մանրամասնությամբ `ընդհուպ մինչև Հայրիկյանի կողմից Եվրոմիության դրոշներ ծածանելն ու վերջինիս սուլելը:
Ու հիմա ամենակարևորը՝ Խզմալյանը հարցազրույցի ժամանակ նշել է. «Եթե լուրջ, ապա Երևանի նախորդ գիշերվա իրադարձությունները դարձան Հայոց ցեղասպանության մասսայական բռնության մութ արտացոլումը»:
Ես միգուցե լավ չեմ հասկանում նման տրամաբանությունը, բայց, կներեք, ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ իմաստ ուներ կրակի վրա բենզին լցնել... Հետաքրքիր է, թե արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր նմանատիպ խեղկատակներին դեռ համարում են հասարակական գործիչներ:
Բարեբախտաբար, Խզմալյանը կինոինդուստրիայի ոլորտում հանրաճանաչ լուզեր է, այլապես ես ստիպված կլինեի ամեն օր երեխաներիս հետևել, որպեսզի նրա ֆիլմերը ազդեցություն չունենային նրանց վրա: