2008 թվից ընտրում ենք պայքարի քաղաքակիրթ ձևաչափը` խաղաղ հավաքներ ենք անցկացնում, նստացույց ու հացադուլ անում, սահմանադրական դատարանի վրա ենք հույսներս դնում: Ի՞նչ ունենք այսօր՝ 2015-ին: Որևէ գլոբալ խնդիր լուծվե՞լ է, իհարկե ոչ: Ամեն բան ծայրահեղ դեպի վատն է գնացել:
Գիշերվա դեպքերը պետք է ապացույց լինեին, որ խնդրի լուծման համար դիմացինին ժամանակ են տալիս միայն այն դեպքում, երբ այդ դիմացինը գոնե մի անգամ քո խնդրին լուծում տվել է` ի օգուտ քեզ:
7 տարի է՝ ժամանակ ենք տալիս` 1 տարի, երեք ամիս, մինչև Նոր տարի, մինչև ինչ-որ անկապ որոշված օր, 10 օր, մեկ շաբաթ, երեք օր, 6 ժամ: Հավաքվում ենք 40000 հոգի ու հետ գնում տուն, ժամանակ ենք տալիս: Հետո հավաքվում ենք 30000-ով ու գնում ենք թեյ խմելու, ժամանակ ենք տալիս: Հետո հավաքվում ենք 10000 հոգով, ժամանակ ենք տալիս ու զգում, որ մնացինք 1000 հոգով ու ի վերջո ունենում ենք այն, ինչ ունեցել ենք անցած տարիների ընթացքում:
Ի վերջո, ո՞նց է կարելի մարդուն հայհոյելով ու ծեծելով քարշ տալ միայն այն բանի համար, որ նա պայքարում է հենց քո բարեկեցիկ ապագայի համար: