Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր երկրներում (ինչպես զարգացած ու ժողովրդավարական, այնպես էլ ոչ այնքան) ոստիկանության գործողությունները, երբ բանը հասնում է ուժային եղանակով ցույցեր ու հավաքներ ցրելուն։

Ռուսաստան, 2013 թվականի մայիս

2013 թվականին Մոսկվայի Բոլոտնայա փողոցում կրկին հավաքվեց լիբերալ ընդդիմության՝ մի քանի հազար հոգուց բաղկացած ամբոխը, որը բողոքում էր իշխանությունների դեմ։ Մի շարք լեզվակռիվներն արագ վերաճեցին կարճատև բախումների ոստիկանության հետ, որից հետո ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց բերման ենթարկեց, իսկ մի քանի տասնյակ մարդիկ ստացան ծանր մարմնական վնասվածքներ։

Մադրիդ, Իսպանիա, 2012 թվականի հունիս

Մադրիդում 2012 թվականի ամռանը զանգվածային բողոքի ցույցեր էին անցկացվում՝ ընդդեմ երկրում իրագործվող բյուջետային խիստ տնտեսման քայլերի։ Ոստիկանության հետ բախումները սկսեցին այն բանից հետո, երբ ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանության շարքը և դուրս գալ Կոնգրեսի դիմաց։ Արդյունքում, ոստիկանությունը կիրառեց մահակներ և ռետինե գնդակներ, ինչի հետևանում 60 մարդ վիրավորվեց, և ևս 26-ը հայտնվեց ոստիկանությունում։

Պալերմո, Իտալիա, 2010 թվականի դեկտեմբեր

Սիլվիո Բեռլուսկոնիի քաղաքականության դեմ ընթացող ուսանողական ցույցեր տեղ գտան Հռոմում։ Ցուցարարները նաև ցանկանում էին գրավել Պալերմոյի օդանավակայանը, նրանք ձվեր ու ներկեր նետեցին կրթության նախարարի վրա ու փորձեցին, ճեղքելով ոստիկանության շարքերը, դուրս գալ Սենատի շենքի մոտ։ Այս անկարգությունների ժամանակ տուժեցին ավելի քան 70 մարդիկ, իսկ ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ, մահակներ և ջրցան մեքենաներ։

Անկարա, Թուրքիա, 2013 թվականի սեպտեմբեր

Ցուցարարները պահանջում էին թուրքական կառավարության հրաժարականը և մեղադրում էին կառավարությանը բռնի իսլամականացման մեջ։ Գեզի զբոսայգու ոչնչացման դեմ ընդվզող բնապահպանների ակցիան վերաճեց մասշտաբային բողոքի ակցիայի, ու ոստիկանությունը ստիպված էր արցունքաբեր ու պղպեղային գազ կիրառել, ինչպես նաև ջրցան մեքենաներ ու մահակներ։

Սոֆիա, Բուլղարիա, 2013 թվականի փետրվար

Բուլղարացի ցուցարարները պահանջում էին, որ իջեցվեն կոմունալ վճարները, ու երբ ցուցարարների շարասյունն ուղղվեց դեպի պառլամենտ, ոստիկանության ուղղությամբ սկսեցին քարեր ու շշեր նետել, ինչին ոստիկանությունը պատասխանեց մահակների հարվածներով։

Փարիզ, Ֆրանսիա, 2013 թվականի մայիս

Փարիզում բազմահազարանոց ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ ընդունվեց օրենք, որով միասեռական զույգերին թույլատրվում էր ամուսնանալ։ Այստեղ ևս բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները սկսեցին քարեր ու շշեր նետել ոստիկանության վրա, ինչին ոստիկանությունը ստիպված էր պատասխանել մահակներով ու արցունքաբեր գազով։

Կիև, Ուկրաինա, 2013-ի նոյեմբեր

Շուրջ մեկ ամիս տևած Եվրոմայդանն անսպասելիորեն որոշեցին ցրել 2013 թվականի նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը։ Հետագայում Բերկուտի մարտիկները խոստովանում էին, որ հրահանգավորման ժամանակ իրենց վստահեցրել էին, որ գործ են ունենալու ռադիկալ նացիոնալիստների ու բանդերականների հետ, ինչով էլ պայմանավորված էր Բերկուտի չափազանց մեծ դաժանությունը։ Արդյունքում տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին ու վիրավորվեցին, բայց դրա հետևանքով հաջորդ օրը Մայդանում արդեն ոչ թե 1000 հոգի էր ներգրավված, այլ տասնյակ հազար բարկացած քաղաքացիներ։

Նյու Յորք, ԱՄՆ, 2011 թվական

2011 թվականին հակագլոբալիստները, անարխիստները և ծայրահեղական այլ հայացքների տեր հարյուրավոր ամերիկացիներ գրավեցին Նյու Յորքի բիզնես-կենտրոնը համարվող Ուոլլ Սթրիթը և սկսեցին «Գրավիր Ուոլլ Սթրիթը» խորագրով պիկետը, որը, սակայն, ցրվեց ամենաբիրտ ձևով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել