Pastinfo.am-ը գրում է.
էլեկտրականության թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված և շուրջ 6 ժամ ոստիկանության բաժանմունքում պահված փաստաբան Ժիրայր Սաֆարյանին քիչ առաջ բաց են թողել:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ երբ ոստիկանների կողմից գործի են դրվել ջրցան մեքենաները, ցուցարարները նահանջել են դեպի Մարքսի փողոց և նստել ավտոմեքենան` տուն գնալու համար:
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, բռնության գործադրմամբ և սպառնալիքներ հնչեցնելով՝ իրեն բերման են ենթարկել: Ըստ փաստաբանի` պատճառաբանվել է, որ իրենց բերման են ենթարկում, որպեսզի իրենք փախուստի չդիմեն, և տեղափոխել են իրենց Մետրոպոլիտենի ոստիկանական բաժանմունք:
Բարձրաձայնելով դատավարական խախտումների, մասնավորապես` մոտ 6 ժամ ոստիկանությունում առանց կարգավիճակի գտնվելու մասին, փաստաբանը միաժամանակ նշեց, որ «ոստիկանությունում մարդկային վերաբերմունքը բավականին բարձր մակարդակի վրա է եղել»:
Այդուհանդերձ, Ժիրայր Սաֆարյանը նշեց, որ ինքն ականատես է եղել այլ քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառմանը:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/72863
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



