Այն, ինչ տեղի ունեցավ առավոտ լուսադեմին Բաղրամյան փողոցում նստացույց իրականացնող երիտասարդների նկատմամբ, կանխատեսելի էր: Այն տեսանելի էր ոչ թե այն պատճառով, որ ակտիվիստների պահանջն անարդար էր կամ դուրս տրամաբանությունից, այլ որ նրանք ընտրեցին պայքարի մի ուղղություն, որը երկու կողմին էլ՝ ոստիկանություն և ակտիվիստներ, փակուղի տարավ:
Մի կողմից՝ ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը չբավարարվեց՝ սակագների փոփոխության վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի որոշումը մնաց ուժի մեջ, մյուս կողմից՝ ոստիկանությունը Բաղրամյան պողոտան չբացելու այլընտրանք չուներ. ժամանակի խնդիր էր:
Քաղաքական, քաղաքացիական մշակույթի տեսանկյունից սա ուսուցողական նախաձեռնություն էր, միաժամանակ երկու կողմի համար դասեր քաղելու հնարավորություն:
Մեծ իմաստով եղավ այն, ինչ եղավ, իսկ իրադարձությունների ամենացավալի մասը լրագրողների և պատանի աղջիկների նկատմամբ գործադրված ուժն է, ինչի իրավունքը, ուզենանք, թե չուզենանք, օրենքով տրված է ոստիկանությանը: