Եվրոպա լիգայի խմբային փուլի լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Եթե նախորդ առաջնություններում խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումներից հետո գրեթե ամեն ինչ պարզ էր դառնում, ապա այս առաջնությունում բացառությամբ մի քանի խմբերի դեռևս անհայտ է խմբային փուլի վերջնական իրավիճակը: Եվրոպա լիգայի 4-րդ տուրում տեղի ունեցան շատ հետաքրքիր հանդիպումներ, գրանցվեցին անակնկալ և օրինաչափ արդյունքներ: 
A խումբ «Անժի» 7մ., «Լիվերպուլ» 6մ., «Յանգ Բոյզ» 6մ., «Ուդինեզե» 4մ.: Այս խմբի 4-րդ տուրի առաջին հանդիպումը կայացավ Մախաչկալայում, որտեղ «Անժին» հյուրընկալել էր անգլիական հեղինակավոր ակումբներից մեկին` «Լիվերպուլին»:

Պահ «Անժի» -«Լիվերպուլ» հանդիպումից, գնդակի համար պայքարում են Սթիվեն Ջերարդը և Սամուել Էտոոն

Հանդիպումն անցավ հետաքրքիր և անզիջում պայքարում: Լասինա Տրաորեի խփած գոլի շնորհիվ հաղթեցին տանտերերը 1:0 հաշվով և խմբում դուրս եկան առաջին հորիզոնական՝ վաստակելով 7 միավոր, շրջանցելով հենց «Լիվերպուլին»: Հաշվի առնելով «Անժիի» ֆուտբոլիստների բարձր մակարդակը՝ այս հանդիպման հաշիվը անակնկալ համարել չի կարելի, փոխարենը` անակնկալ գրանցվեց խմբի մյուս խաղում: Ուդինեզեն սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց շվեյցարական «Յանգ Բոյզին» և բարդացրեց խմբից դուրս գալու բոլոր գործերը: Դեռևս 4 թիմերն էլ հնարավորություն ունեն հաջորդ փուլ դուրս գալու, և մինչև վերջին տուրը դեռ այս փուլում հետաքրքիր իրադարձություններ են զարգանալու: 

B խումբ «Ատլետիկո» 9մ., «Վիկտորիա» 9մ., «Ակադեմիկա» 4մ, «Հապոել» 1մ.: Այս խումբն էլ զերծ չմնած անակնկալից, քանի որ խմբի ակնհայտ ֆավորիտ, և առաջատար Մադրիդի «Ատլետիկոն» Պորտուգալիայում 2:0 հաշվով զիջեց «Ակադեմիկային»: Պորտուգալացիները այս հաղթանակից հետո նոր հույս արթնացրին խմբից դուրս գալու համար: Իսկ ահա խմբի մյուս խաղում անակնկալ չգրանցվեց: Պլզենում «Վիկտորիան», սեփական հարկի տակ ընդունելով իսրայելական «Հապոելին», 4 անպատասպան գնդակ ուղարկեց և 4:0 հաշվով հաղթանակ տոնեց Թել-Ավիվից ժամանած հյուրերի նկատմամբ: Ի ուրախություն հայ ֆուտբոլասերների՝ այս խաղում Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Մալաքյանը տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ հանդիպման 85-րդ րոպեից: Այս խմբի 2 առաջատարները շատ լուրջ քայլ են կատարել հաջոդ փուլ դուրս գալու, բայց պայքարին կարող է միջամտել նաև պորտուգալական Ակադեմիկան:
C խումբ «Ֆեներբախչե» 10մ., «Բորուսիա Մյունխենգլադբախ» 5մ., «Օլիմպիկ Մարսել» 5մ., «ԱԵԼ» 1մ.: Այս խմբի առաջատար թուրքական «Ֆեներբախչեն», Ստամբուլում սեփական հարկի տակ ընդունելով խմբի հետնապահ կիպրոսյան «ԱԵԼ» ակումբին, հասավ հեշտ հաղթանակի 2:0 հաշվով և վաստակեց 10 միավոր՝ վստահորեն գլխավորելով խմբային աղյուսակը: Ինչպես նաև շատ լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ դուրս գալու համար: Իսկ խմբի մյուս` կենտրոնական խաղում, Մարսելում մրցավեճի էին դուրս եկել տեղի «Օլիմպիկը» և «Մյունխենգլադբախի Բորուսիան»:
Պահ «Մարսել»- «Բորուսիա» հանդիպումից, նկարում Ջոյ Բարթոնն ու Մայք Հանկեն են

Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշվով: Տեսականորեն դեռ «Ֆեներբախչեն» էլ հաջորդ փուլի ուղեգիր չի վաստակել, այնպես որ 3 թիմերն էլ մինչև վերջ պայքարելու են 2 ուղեգրերի համար: Բնականաբար, լավագույն շանսը դեռևս ունի թուրքական ակումբը:

D խումբ «Նյուքասլ» 8մ., «Բորդո» 7մ., «Բրյուգե» 4մ., «Մարիտմու» 2մ.: Այս խմբի Բելգիայում կայացած «Բրյուգե-«Նյուքասլ» հանդիպումն ապացուցեց, որ Եվրոպա լիգայում նույնպես թույլ թիմեր չկան: Խաղի ֆավորիտ համարվող «Նյուքասլը» Բրյուսելում չկարողացավ հաղթել «Բրյուգեին»: Ավելին՝ խաղի ընթացքում կաչաղակները, զիջելով տանտերերին, 2:0 հաշվով, այնուամենայնիվ, կարողացան խփել 2 պատասխան գնդակները, և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշվով: Ի դեպ, 4 գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: Իսկ խմբի մյուս խաղում «Բորդոն», սեփական հարկի տակ հյուրընկալելով պորտուգալական «Մարիտմուին», կարողացավ հասնել հաղթանակի՝ հաղթելով նվազագույն` 1:0 հաշվով: Այս խմբում էլ դեռ պարզելու բաներ կան, քանի որ անգամ խմբի հետնապահ «Մարիտմուն» դեռևս հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունի:
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել