ԱՌԱՆՑ ՊԱԹՈՍԻ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը սոսկ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ցույց էր և չէր պարունակում քաղաքական պահանջներ, չէր կրում քաղաքական պայքարին բնորոշ գծեր և հենց դրանով արդեն բավականին անվտանգ էր քաղաքական իշխանությունների համար: 
Հարց` ԻՆՉՈ՞Ւ, ուրեմն, իշխանությունները գնացին զուտ սոցիալական, այն էլ` ոչ մեծամասշտաբ և պրակտիկորեն իրենց համար անվտանգ ցույցի հանդեպ անհամաչափ ուժ կիրառելուն։

Ես գրեթե համոզված եմ, որ պատասխանը գտնվում է հարցի ոչ թե սոցիալ-տնտեսական (ինչ խոսք, կարող էին էլի ականջալուր չլինել և թանկացնել էներգիան` առանց մարդկանց ծեծելու, տեսախցիկներ ջարդելու, առանց երիտասարդներին հարյուրներով բերման ենթարկելու), այլ հենց քաղաքական հարությունում. 
Սրանով իշխանությունները կամեցան ապացուցել, որ

Ա. «իրենց դեմ խաղ չկա»։

Բ. առաջիկայում սպասվելիք սահմանադրական «բարեփոխումների» դեմ ընդվզողներին սպասվում է առնվազն նույն ճակատագիրը` ծեծ ուտել և բերման ենթարկվել (իսկ Սերժ Սարգսյանի նախաձեռնած այդ սահամանադրական փոփոխությունները նրանց համար ունեն արդեն կենսական նշանակություն` ի տարբերություն նույն հոսանքի սակագնի հարցի)։

Գ. իրենք հիմա ուժեղ են զգում իրենց, անգամ տարրական հարցում զիջումների գնալու կարիքը չունեն և պատրաստ են անհամաչափ ուժ կիրառել մարդկանց զանգվածների հանդեպ:

Միաժամանակ, կարծում եմ, այս անհամաչափ գործողությունը նպատակ ուներ ՎԱԽ ՍԵՐՄԱՆԵԼ և որոշակի աստիճանով թուլացնել պոտենցիալ ընդդիմացող զանգվածի դիմադրողունակության ռեսուրսը (հոգեբանորեն), ինչպես նաև վստահություն ներշնչել սեփական թիմակիցներին և կամակատարներին («դուխ տալ վերջիններիս»)` առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխություններով պայմանավորված քաղաքական դիմակայությունն (հնարավոր է նաև ցնցումները) աչքի առաջ ունենալով:

Այսքան բան, կարծում եմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել