#ElectricYerevan. Ոստիկանները թիրախավորեցին լրագրողներինMedia.am-ը գրում է.

Հունիսի 23-ի առավոտյան ժամը 5:30-ից 6-ի սահմաններում ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ եւ բռնի ուժով ցրել են Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ի երեկոյան ժամը 20:00-ից ընթացող նստացույցը: 

Բաղրամյան պողոտայի մեջտեղում նստած մոտ 500 ցուցարարները եւ նրանց 1000-ից ավելի աջակիցները պահանջում էին չեղյալ համարել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի՝ 6.93 դրամով բարձրացումը: Նոր սակագինը կկազմի 48.78 դրամ/կՎտժ նախկին 41.85-ի փոխարեն եւ կգործի օգոստոսի 1-ից:

Ոստիկանական գործողության ընթացքում՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելիս տուժել են լրագրողներ: Ոստիկանները լրագրողներին ծեծի են ենթարկել, կոտրել են աշխատանքային տեխնիկան, առգրավել են տեխնիկայի եւ հեռախոսների հիշողությունների քարտեր:

Սոցիալական մեդիայում Երեւանի կենտրոնում լրագրողների նկատմամբ բռնությունների արձագանքը ներկայացնում ենք լայվբլոգ տարբերակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել