Քիչ առաջ վերադարձա Մետրոպոլիտենի ոստիկանության բաժնից, որտեղ առավոտյան ժամը 6-ից բերման են ենթարկված շուրջ 14 քաղաքացի, որտեղ էր նաև Արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի հայտնի գործիչ Գագիկ Գինոսյանը: Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո պարզվեց, որ կանայք տարվել են ալկոհոլի օգտագործման ստուգման, իսկ տղամարդիկ՝ նարկոդիսպանսեր: Կոնկրետ Մետրոպոլիտենի բաժնի ոստիկանությունից բողոքներ չկային, սակայն անխտիր բոլոր բերման ենթարկվածները բողոքում էին և պատմում, որ բռնությունների են ենթարկվել, իսկ 4 հոգուն ընդհանրապես տաքսի ավտոմեքենայի միջից են հանել և բերել բաժին:
Գագիկ Գինոսյանը պատմեց, որ նկատել է, որ օպերային երգչուհուն թևերը ոլորած տանում են, նա միջամտել է և ասել, որ նա օպերային երգչուհի է, հարցրել է՝ «Ի՞նչ եք անում», այնուհետև նրան ևս, բռնության ենթարկելով, բերման են ենթարկել, ինչի մասին նա մանրամասն հայտարարություն կտա քննիչի մոտ:
Մետրոպոլիտենի բաժնի ոստիկանության պետն ինձ տեղեկացրեց, որ հարուցված է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:
Պետք է ասեմ, որ բերման ենթարկվածներն արդեն շուրջ 6 ժամ չէին կարողանում պարզել իրենց դատավարական կարգավիճակը: Ոստիկանապետից պահանջել եմ, որպեսզի բերման ենթարկվածների կարգավիճակը պարզեն, անձամբ պարզաբանել եմ նրանց սահմանադրական և դատավարական իրավունքները, ինչից հետո նրանք տարվել են քննիչի մոտ՝ կարգավիճակի հարցը լուծելու համար: Ինձ միացավ նաև տիկին Անահիտ Բաշխյանը, ով նույնպես պահանջում էր ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edmon.marukyan/posts/10153370047047410?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել