Երեկվա դեպքերի հետ կապված ամենաաբսուրդ երևույթը:
Սովորաբար հոսանքի թանկացման դեմ մեր երկրում ամենամեծ պայքարողները պիտի լինեին խոշոր գործարարները և ամենաաղքատ խավը: Առաջինները նրա համար, որ հոսանքի թանկացման դեպքում բարձրանալու է իրենց ապրանքների ինքնարժեքը, այն դառնալու է թույլ մրցունակ, և դա խիստ բացասական ազդեցություն կունենա իրացման ծավալների վրա: Վերջիններս էլ պիտի կատաղի պայքար մղեին՝ ուսերին պարտքերի ավելի մեծ բեռ չկուտակելու ու գոյատևելու համար: Ու ցավալին այն է, որ աղքատ խավը կազմում է երկրի 40%ը՝ մոտ 800.000 մարդ:
Ովքե՞ր էին մասնակցում ակցիային: Հիմնականում աշխատանք ունեցող, շատից-քչից ապահովված երիտասարդներ և մանր ձեռներեցներ, շոու բիզի որոշ ներկայացուցիչներ: Ու ցավալին այն է, որ մարդիկ, դուրս գալով պայքարի, ռիսկի տակ են դնում իրենց գործը, իսկ էդ 800.000-ից ես ոչ մեկին չտեսա: Ասել եմ ու կասեմ, մարդիկ սովորել են կպցնելով ապրել, ինչի՞ պայքարել, եթե կարելի է գոռալ՝ Էսինչյան բարերար ու թուլափայ ստանալ, 5 տարին մեկ 5000 ստանալ, իսկ պայքարի ծանր բեռը թողել 7000-8000 մարդկանց ուսերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել