Երբ ասում են, որ մարդու սիրտը կոտրվել է, հնարավոր չէ վստահ լինել, որ այն բաժանվել է ընդամենը երկու մասի: Այն կարող է բազում մանր կտորների բաժանված լինել: Այնպես որ, երևի արդեն ի վիճակի չէ որևէ մեկին սիրել այնպես, ինչպես կուզեր: Դրա համար էլ հոգեկան աղետ ապրած մարդիկ ընդամենը իրենց սրտի փշուրներն են բաժանում: Դրանք արդեն ապակու բեկորներ են, ոչ թե բյուրեղյա սկիհ, և այն արժեքը չունեն, ինչ ամբողջականը: Բայց ցավալին այն է, որ այդ փշուրները բաժանելուց հետո մարդն իրեն ավելի դատարկված է զգում, քան երբ չփշրված սրտով հանդիպում է սիրո բացակայության: Դատարկվում է, քանի որ իրենից մի մաս պակասում է, այն դեպքում, երբ փոխադարձ սիրո ժամանակ ավելի ու ավելի է լցվում ու լիարժեք դառնում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=478658875490728&set=a.177956938894258.36498.100000398594015&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել