Իմ կարծիքով՝ ոստիկանությունը տվեց համբերատարության ու հանդուրժողականության քննությունը: Նախ, թույլատրելով չարտոնված նստացույցն Ազատության հրապարակում, հետո՝ չարտոնված երթը Բաղրամյան պողոտա, որտեղ ավելի քան 9 ժամ տևած բանակցություններից հետո եղավ այն, ինչ կլիներ աշխարհի ցանկացած երկրում ցուցարարների հանդեպ, ովքեր փակել են գլխավոր պողոտան ու հրաժարվում են կոմպրոմիսի գնալ, այն է՝ պատվիրակություն կազմել ու հանդիպել նախագահի հետ կամ տեղափոխվել Ազատության հրապարակ՝ շարունակելու ակցիան: Իհարկե, ցավալի ա, որ քաղաքացիներ են տուժել ու բերման ենթարկվել, բայց այլ լուծում ստեղծված իրավիճակին ակտիվիստները չէին թողնում: Սա էն բացառիկ դեպքերից էր, որ իրավապահների մեղքի բաժինը կատարվածում ամենաքիչն ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել