Բալետը առաջացել է Իտալիայում Վերածննդի դարաշրջանում (XVIդ.) սկզբում որպես միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։
Որոշ բալետներ ունեն սյուժե, մնացածը միտք կամ տրամադրություն են արտահայտում:
Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմեյստեր Ժ. Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։
Բալետի հետագա զարգացումը տեղի է ունենում ռոմանտիզմի ծաղկման ժամանակաշրջանում։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկայի բուռն զարգացմանը։
Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան։
Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդեն Բեթհովենը իր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։



