Esem.am-ը գրում է.

Դերասաններ Վիգեն Թադևոսյանի և Անի Վարդանյանի նշանադրության մասին ESem.am-ը պատմել է: Այժմ էլ զույգը նախահարսանեկան իրարանցման մեջ է: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանների հարսանիքը կկայանա մյուս ամիս: ESem.am-ի հետ զրույցում զույգը պատմել է նախապատրաստական աշխատանքների, մեղրամիս մեկնելու և այլնի մասին:

Երիտասարդ դերասանուհու խոսքով՝ հարսանեկան ուղևորությունը նախապես են ամրագրել՝ հունիսի 20-ին, և հարսանիքն էլ որոշել են մեկ օր շուտ կազմակերպել: Անին արդեն ընտրել է նաև իր հարսի զգեստը:

«Երբ հարսանիքի օրն արդեն որոշված էր, առաջինը սկսել եմ փնտրել զգեստս: Այն սպիտակ չէ, այլ շամպայնի գույն ունի. միակ զգեստն էր, որ հավանեցի ու առաջինը  հենց ես կհագնեմ այդ զգեստը»,- պատմեց Անին՝ փոխանցելով նաև, որ փեսացուն չի տեսել այն: «Իհարկե, Վիգենի կարծիքը հաշվի առել եմ հարսի զգեստներ փնտրելիս, սակայն վերջնական ընտրությունս չի տեսել: Ոչ թե սնահավատ ենք, այլ ցանկացել եմ, որ իմ հարսանեկան տեսքը անակնկալ լինի իր համար»,- նշեց Անին:

Ըստ երիտասարդ զույգի՝ իրենց համար հարսանիք անելու ամենակարևոր պայմանը հայ առաքելական եկեղեցում պսակադրվելն է: «Հարսանեկան խնջույքը կլինի ավանդական, թե՝ ոչ, դա արդեն նախասիրության հարց է: Իհարկե, կողմ ենք նաև ավանդական հարսանիքին»,- ասաց զույգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել