biznesmanFact.am-ը գրում է.

Այս թեստը մշակել են ամերիկացի հոգեբանները՜ պարզելու արդյոք մարդիկ ունեն   բիզնեսմենի էություն: Թեստի ստեղծողները հավատացնում են, որ այն ունի 90-95% ճշմարտություն:

Այսպես ընտրե՛ք Ձեզ դուր եկած նկարը:

Նկար 1-ին - Ձեզ կարելի է անվանել իսկական գործնական անձնավորություն: Դուք օժտված եք չափի զգացումով, հեշտությամբ եք շփվում մարդկանց հետ, դուք շատ լավ գիտեք, թե իրերն ինչ գին ունեն, հիասքանչ գիտեք Ձեր գործի բնույթը: Կյանքում հասած հաջողությունները պայմանավորված է Ձեր նպատակասլացությունից: Սակայն, հաշվի առեք, որ ամեն օր հայտնվում է որևէ նոր և հետաքրքիր բան. մի՛ բավարարվեք ունեցած արդյունքներով, այլ կատարելագործե՛ք Ձեր ունակությունները:

Նկար 2-րդ - Ձեզանից շատ լավ բիզնեսմեն կստացվի, եթե դուք շատ ցանկանաք: Ձեզ բնորոշ է  ժամանակակից բիզնեսմենի որոշ հատկանիշներ, իսկ բացն էլ կարող եք լրացնել համապատասխան մասնագետների հետ խորհրդատվության ընթացքում: Միայն հիշե՛ք, որ ինտուիտիվ որոշումները կարող են մթությունից ելքեր գտնել, սակայն միայն որոշ պայմաններում:

Նկար 3-րդ - Դժվար է ասել, որ Դուք ունեք ժամանակակից գործարարին անհրաժեշտ հմտություններ. պետք են պողպատե նյարդեր և աշխատանքային մեծ եռանդ: Անհրաժեշտ է, որ շատ աշխատեք Ձեզ վրա, սովորեք ճիշտ մրցակցել և հաղթել: Արդյունքների կարելի է հասնել միայն հստակ մտածված և իրատեսական գործողությունների միջոցով:

Նկար 4-րդ – Ձեզ կարելի է համարել, որ օժտված եք բիզնեսմենի էությամբ, Ձեզ չեն վախեցնում բիզնեսի օվկիանոսում ո՛չ փոթորիկները, ո՛չ հանդարտությունը: Միայն մի՛ կանգ առեք, անընդհատ զարգացրեք բիզնեսի ոլորտում Ձեր հմտությունները և գիտելիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել