Ստիպված եմ խնդրել Երևանի քաղաքապետարանին.
ՄԻ՛ ԶԱՐԴԱՐԵՔ քաղաքը նոր արձաններով, քանդակներով, նստարաններով և այլ գեղեցիկ նորամուծություններով, ՄԻ՛ ՍՏԻՊԵՔ մեզ ամեն անգամ հիասթափվել ազգիս գազանային վայրագությունից:
Մոտ մեկ ամիս առաջ Կարապի լճի մերձակայքում տեղադրվեցին մի քանի դաշնամուրներ, որոնք գեղեցիկ էին նայվում Առնո Բաբաջանյանի արձանի ֆոնի վրա: Մի քանի օր հետո ոմանք «կերան» սև ստեղները, հետո հերթը հասավ սպիտակներին, իսկ վերջում «խժռեցին» ողջ դաշնամուրը: Ո՞ւմ են խանգարում Ֆրունզիկի արձանը, այս դաշնամուրները, ծաղկամաններն ու նստարանները: Այս ե՞րբ մենք դարձանք «մշակութախում» բարբարոսներ, ո՞ւր կորան մեր դարավոր քաղաքակրթությունը, ազգային արժեքները: Ցավալի է, բայց գուցե գա նաև այն օրը, երբ պատասխանու մարմինները ստիպված լինեն քաղաքի երեսից հավաքել նաև արձաններն ու հուշարձանային կոթողները` հանգստություն պարգևելով բարբարոս զանգվածին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել